ԵՄ-ն քննարկում է իր անդամակցության կանոնների փոփոխության հարցը՝ Ուկրաինայի պատճառով

Եվրամիությունը (ԵՄ) քննարկում է անդամակցության կանոնների փոփոխության հարցը՝ Ուկրաինայի անդամակցությունը արագացնելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։


Մեխանիզմը նախատեսում է, որ նոր երկրները կկարողանան միանալ ԵՄ-ին առանց քվեարկության իրավունքի, ինչը կարող է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նման առաջնորդներին ավելի հանդուրժող դարձնել Ուկրաինայի անդամակցության հարցում։


Թերթը հղում է անում իրավիճակին ծանոթ եվրոպացի դիվանագետներին, որոնք նշել են, որ ԵՄ անդամակցության կանոնների փոփոխության առաջարկը գտնվում է մշակման վաղ փուլում և պետք է հաստատվի բոլոր գործող երկրների կողմից։


Գաղափարն այն է, որ նոր անդամները կստանան լիարժեք իրավունքներ այն բանից հետո, երբ ԵՄ-ն ամբողջությամբ վերանայի իր օպերացիոն համակարգը՝ առանձին երկրների համար դժվարացնելով իրենց որոշումների վրա վետո դնելը, հաղորդում է Politico-ն։

Քաղաքականություն