Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ
Չինաստանը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր սահմանի չինական ապրանքների համար: Նման հայտարարություն է արել Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ երկրների միջեւ վերջին բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերին Մադրիդում, ԱՄՆ-ն «մշտապես մի շարք նոր սահմանափակումներ է մտցրել Չինաստանի դեմ»: Նախարարության ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ «բարձր մաքսատուրքերի սահմանման սպառնալիքները Չինաստանի հետ փոխգործակցության սխալ միջոց են»:
«Սակագնային պատերազմի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք դրանից չենք ուզում, բայց եւ չենք վախենում», – հավելել են գերատեսչությունում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նոյեմբերի 1-ից Չինաստանից ներկրվող ապրանքների համար լրացուցիչ 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարել է հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման մասին: Նաև նոյեմբերի 1-ից ԱՄՆ-ը նախատեսում է արտահանման վերահսկողություն սահմանել բոլոր կարևոր ծրագրային համակարգի ապահովման վրա:






























