
Եվրոպական խորհրդարանը կոչ է արել օգտագործել բոլոր սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի համար

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին օգտագործել բոլոր սառեցված ռուսական ակտիվները որպես Ուկրաինային վարկ տրամադրելու հիմք, ասվում է Եվրոպական խորհրդարանի կայքում հրապարակված բանաձևում։
«Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր կոչը ԵՄ անդամ պետություններին իրենց G7 գործընկերների հետ միասին, անհապաղ հաստատել Եվրոպական հանձնաժողովի առաջարկը՝ օգտագործել բոլոր սառեցված ռուսական ակտիվները որպես Ուկրաինային զգալի դրամաշնորհի և վարկի հիմք, որի մարումը կախված է Ռուսաստանի կողմից պատերազմական փոխհատուցումների ապագա վճարումից», - նշվում է բանաձևում։
Երեկ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցում վճարելու ԵՄ գաղափարը կտրված է իրականությունից, և որ Բրյուսելը վաղուց է զբաղվում մեր ակտիվների գողությամբ։