
Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքը վերացվել է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տեսակցությունների արգելքը վերացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեl 1 նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ ևս մեկ բողոք էր ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ․ այն մերժվել է։
«Ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»,- հայտնեl 1 Խուդոյանը։
Նշենք, որ այսօր շարունակված նախնական դատալսումների ժամանակ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր վստահորդներ Բագրատ սրբազանի և Հրայր սարկավագի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Խուդոյանը հայտարարեց՝ քաղաքական միջամտության ինտենսիվությունը և անմեղության կանխավարկածի հաճախակի խախտումներն այս գործով արդեն բացառում են երբևէ արդար դատական ակտի կայացումը։
Նրա խոսքով՝ նույնիսկ մեղադրյալների արդարացման դատական ակտը չի կարող համարվել արդար, եթե այն կայացվում է երկարատև քննության և ապացույցների հետազոտման արդյունքում։
Շեշտեl 1՝ տեխնիկապես կարող է միջնորդությունը ներկայացնել միայն իր պաշտպանյալների վերաբերյալ, սակայն միջնորդությունը «Սրբազանի պայքարի» գործով անցնող բոլոր 18 մեղադրյալների վրա է տարածվում։