Երկրները մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը կարող է շանտաժի ենթարկել նաև մյուսներին
ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը արգելափակում են ոչ միայն Հունգարիան և Սլովակիան, այլև Ավստրիան:
Վիեննան ցանկանում է թուլացնել ընթացիկ պատժամիջոցները, որպեսզի Raiffeisen Bank-ը կարողանա ապասառեցնել իր 2 միլիարդ եվրոն Ռուսաստանում:
Մոսկվան տուգանել է այն բանկին, որը պատերազմից հետո չի լքել իր շուկան՝ ի պատասխան Ավստրիայի կողմից ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի ակտիվների սառեցմանը 2 մլրդ եվրոյի չափով: Եվ դրվել է որպես գումար վերադարձնելու պայման՝ Դերիպասկայի միջոցների սառեցումը:
Ավստրիան պատրաստ է դրան գնալ և փորձում է մեղմացումներ մտցնել ԵՄ օրենսդրության մեջ, բայց դեմ են Բալթյան երկրները, Հյուսիսային Եվրոպան, Չեխիան, Լեհաստանը և մի քանի այլ երկրներ, որոնք կարծում են, որ Ռուսաստանն այս կերպ կարող է սկսել շանտաժի ենթարկել նաև մյուսներին:






























