
Թրամփն անձամբ երաշխավորել է արաբական երկրներին՝ Իսրայելը կրկին պատերազմ չի սկսի

Իր խաղաղության առաջարկների շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ երաշխավորել է արաբական երկրներին, որ Իսրայելը կրկին պատերազմ չի սկսի, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփն անձամբ երաշխավորել է արաբներին, որ Իսրայելը կրկին պատերազմ չի սկսի», - թերթը մեջբերում է աղբյուրին։ Այս խոստումը հաստատել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է Սպիտակ տան ներկայացուցիչների և արաբ պաշտոնյաների միջև քննարկումներին, նշում է Financial Times-ը։
Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայում իրավիճակի կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիր: Առաջարկը նախատեսում է անհապաղ հրադադար՝ կախված պատանդների 72 ժամվա ընթացքում ազատ արձակումից: Ծրագիրը նաև նախատեսում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և այլ խմբավորումները համաձայնվում են չմասնակցել Գազայի հատվածի կառավարմանը՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն: Գոտու վերահսկողությունը պետք է փոխանցվի տեխնոկրատական իշխանություններին, որոնք վերահսկվում են անձամբ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի կողմից: