Թեթև քաղաքացիական անհնազանդությունը վերածվում է բռնաճնշումների․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության ակնկալիքն այն է, որ իմպիչմենտի գործընթացն արագ է լինելու, և ողջամիտ ժամկետում։ Այս մասին Աժ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ ընդգծելով, որ ակնկալում են, որ հնարավորիս շուտ «Պատիվ ունեմի» գործընկերները այդ գործընթացի մեկնարկը կտան։


«Տևական ժամանակ մեր գործընկերները հայտարարում էին, որ անհրաժեշտ աշխատանք է տարվել և կան նաև ՔՊ-ականներ, որոնք կմիանան իմպիչմենտին ուստի անհրաժեշտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական հանդես գա։ Մենք 3 ամիս առաջ էլ հիմա էլ ասում ենք, որ այդ ստորագրությունները կան, և լսումների ժամանակ նաև փոխանցվեցին «Պատիվ ունեմին»։


Նա ընդգծել է, որ անվստահություն հայտնելու գործընթացը միակ ճանապարհը չէ, կան նաև այլ գործիքակազմեր, որոնք իրենց կողմից փորձարկվել են, այդ թվում՝ բոլոր շարժումների ընթացքում։  «Այնուամենայնիվ, այս բոլորը ենթադրում է այնպիսի լայն ներգրավվածություն, որ գործող իշխանություններին կմղի կատարելու այդ քայլերը։


Բայց մենք տեսնում ենք, որ բռնաճնշումները մարդկանց վրա օր օրի սաստկանում են, մի կողմից Փաշինյանը հայտարարում է՝ թող դուրս գան՝ հեղափոխություն անեն, մյուս կողմից թեթև քաղաքացիական անհնազանդությունը վերածվում է բռնաճնշումների։ Եթե որևէ անձ չի կիսում այս իշխանության հայացքները՝ նրա նկատմամբ սկսվում քրեական հետապնդում։ որքան էլ խոսեն՝ գոյություն ունի ընդդիմության նկատմամբ պետական ահաբեկչության առերևույթ դրսևորման դեպքեր»,-ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ