ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյան
Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց, կարծում եմ, բոլորը կարող են հասկանալ, որ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայաթափում տեղի չունենա։
«Մենք կապ չունենք, մենք փորձում էինք այնպես անել, որ ԼՂ հայությունը մնա իր պատմական բնօրրանում, դրան ի պատասխան՝ ԼՂ քաղաքական էլիտան զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեցին, ու նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...