Դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմ է հաստատվել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է N 81-Լ հրամանը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը:


Համաձայն հրամանի՝ կոմիտեի կազմում ընդգրկվել են յոթ անդամ, այդ թվում՝


Աննա Վարդապետյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (կոմիտեի նախագահ)


Եդիազար Ավագյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (կոմիտեի անդամ)


Մհեր Ափրիկյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղար (կոմիտեի անդամ)


Լալա Բեզոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)


Վահե Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)


Ռուբեն Առաքելյան – Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ (կոմիտեի անդամ)


Դավիթ Հարությունյան – «Գլոբ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կոմիտեի քարտուղար)


Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավվել է նաև մասնավոր ընկերության ղեկավար՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները:


Հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 78-Լ հրամանը:


Նոր հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը։

Քաղաքականություն

Պատահարներ