Իմ տղան մեծ ոսկոր էր իրենց կոկորդին․ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ որդու սպանության մասին
Կուլ չտվեցին որդուս հաղթանակը։ Այս մասին «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մայրը։
«Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար։ Եթե անգամ Վալոդյայի եղբորը կասկածում էին խուլիգանության մեջ, Վալոդյան երբեք զենք չի ունեցել, զենք չի բարձրացրել, նրանք կերազեին, որ իմ տղան այդ հանցագործության մեջ լիներ, որովհետև դիմացը ընտրություններ էին, իսկ իմ մեծ տղան ընդդիմադիր ուժ էր համարվում ու բավականին խելացի, մեծ մասսա էր գնում նրա հետևից»,- ասել է Վալոդյա Գրիգորյանի մայրը։
Լրագրողի հարցին՝ կասկածում եք պատվիրատու կա՞, մայրը պատասխանել է․ «Այո՛, իհարկե, անուն չեմ տա, թող օրենքը պարզի, ես իրավասու չեմ նման բան ասելու»։
Խոսելով կասկածյալների մասին՝ սպանված համայնքապետի մայրը ասել է․ «Կուզենաի, որ կապ չունենաին, իրենք էլ երիտասարդ են, իրենք էլ կործանվեցին, բերդի կյանքն էլ շատ դաժան է, բայց իմ տղայի կյանքից թանկ ոչ ոք չկա իմ համար։ Ես կուզեի, որ արդարությունը դուրս գա ջրի երես, որպեսզի իմ տղայից հետո ուրիշ մարդիկ էլ չգնան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ–ն որոշեց` քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փ...
«Եթե դուք խախտում եք պայմանավորվածությունը, ապա կզղջաք դրա համար». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների հարցին: Տեղեկտավությո...
Մալդիվներում Իսրայելի անձնագրերով մուտքը կարգելվի
Մալդիվների կառավարությունը որոշել է արգելել Իսրայելի անձնագրերով մուտքը երկիր՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա՝ հարց չկա. Ծառուկյանը ներկայացավ դատարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ներկայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատա...