Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել. Ալեքսանյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր Աժ նիստում անդրադարձավ Սեյրան Օհանյանի հայտարարությանը. «Սեյրան Օհանյանի ասածը այն անգամ լրիվ ճիշտ է, իդեալական նկարագրել է մարդը։ Ասում է՝ ՄԻԵԴ–ի վճիռները վերաբերվում են պետությանը, մեզ հետ կապ չունեն։ Այո, որովհետև դուք էլ պետության հետ կապ չունեք։ Էս մարդը պաշտպանության նախարար է եղել էդ թվականին, էդ օրերին (նկատի ունի 2008–ի մարտի 1–ը–խմբ)։ Էս պետությունը ձերը չի, դուք էս պետության հետ կապ չունեիք։
«Քրիստինե Վարդանյանն ասում է՝ օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Մի հատ կարա՞ք ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով, այդ եռամիասնությամբ, այդ եռագլուխ հրեշով, մի հատ այդպես կառավարման տարիների 12 ամիս ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել։ Չեք կարող ցույց տաք, որովհետև չի եղել այդպիսի 12 ամիս, մենք հիմա դա ցույց ենք տալիս։
Ու դրանով է նաև պայմանավորված, որ Էլինար Վարդանյանը այստեղից ասում է՝ կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Գիտեմ, որ երջանիկ չեք, որ սահմանին զոհ չկա։ Երջանիկ չեք դուք դրանով, որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ ադրբեջանական կողմից էսկալացիա էր լինում։
Ձեզ պիտի տխրեցնեմ էլի, դուք շարունակելու եք դժբախտ մնալ»,– ընդգծեց նա։