Երբ պարզեցիք` դատավոր Արմեն Դանիելյանը գանձ է. իսկական գանձը Դուք եք. Փաշինյանը` Ագնեսա Խամոյանին

«Երբ պարզեցիք, որ դատավոր Արմեն Դանիելյանը գանձ է. իսկական գանձը Դուք եք, ձեզնից արժեքավոր գանձ գոյություն չունի»,- հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց  «Հայաստան» դաշինքի  պատգամավոր Ագնեսա Խամոյանին: 


Ընդդիմադիր պատգամավորը ՀՀ վարչապետին հարցրեց` օբյեկտիվության աղբյուր, իմաստության ակունք Արմեն Դանիելյանի մասին պատմե՞լ եք ՄԻԵԴ նախագահին։ Դուք ժամանակին Արմեն Դանիելյանի մասին ասել էի` այստեղ դատարան չկա, այստեղ դատավոր չկա, ինձ հետաքրքիր է` երբ բացահայտեցիք Արմեն Դանիելյանի բացառիկությունը։


«Արմեն Դանիելյանը մարդ չի, դատավոր ա, որի կայացրած վճռի հիմա վրա էսօր ՄԻԵԴ–ում ընդդեմ ՀՀ–ի դատ կա։ Արմեն Դանիելյանը այն մարդն է, որին դուք վերջին որակումներն ենք տվել, հետո ձեր խմբակցությանը ստիպել եք ընտրել վճռաբեկի դատավոր»,–ասաց Ագնեսա Խամոյանը։

Քաղաքականություն