
Հայկ Սարգսյանը` Ալեն Սիմոնյանի իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը՝ 2025-ի մարտի 4-ին:
Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը ու, բարեբախտաբար, վարույթը չխանգարեց և օրենքն ընդունվեց հաջորդ օրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին:
«Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն: