Ձեզ համար Հայաստանի պետականությունը վտանգ է․ Ծովինար Վարդանյանը՝ ընդդիմությանը
Ձեզ համար պետականությունը վտանգ է, ՀՀ պետականությունը վտանգ է։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը։
Նշենք, որ ընդդիմադիրները նախագիծ են ներկայացրել առաջարկելով՝ խստացնել ցեղասպանության ժխտման վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։
Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչու պետականության դեմ վերբալ հարձակումների համար նախագիծ չեն ներկայացնում.
«Ինչքա՞ն կարելի է դուրս մնալ ժամանակից, մի հատ ինքնահայեցում է պետք անել, հասկանալու՝ ուր եք, որտեղ եք տեղավորվում։ ՀՀ-ն ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով. դուք որտե՞ղ եք տեղավորվել»,- ասել է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին. Օրբան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում Բուդապեշտին, որպեսզի ստիպի նրան աջակցել Ուկրաինայի անդամակցութ...
Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը
ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվ...
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա լիակատար հրադադարի
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի՝ սկսած երկուշաբթի օրվանից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի...
«Հրապարակ». Վարագ Սիսեռյանը՝ Ավինյանին «չափալախելու» լուրերի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր զանգին պատասխանեց նրա խորհրդական Վարագ Սիսեռյանը,...