Քաղաքականություն
Շնորհակալ եմ Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու և սպանությունները կանգնեցնելու ջանքերի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Նրանք քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը, Դոբրոպոլիե և Պոկրովսկ ուղղություններով հակահարձակման արդյունքները։
Բանակցությունների ընթացքում կողմերը անդրադարձել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ փոխշահավետ համաձայնագրերին դրոնների և ամերիկյան զենքի գնման վերաբերյալ, որոնք առաջարկել էր Կիևը Վաշինգտոնին։
«Շնորհակալ եմ Քիթ Քելլոգին աջակցության և օգնության համար, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու և սպանությունները կանգնեցնելու ջանքերի համար»,- ասել է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Իտալիայում գտնվող հայերին կոչ են անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները
WRed
Հայկական կողմն ամեն ինչ անում է բարեկամ Իրանին որևէ տհաճություն չպատճառելու համար. վարչապետ
WRed
Գալիս ու միջնորդում եք, թե էս ինչ աշխատողը վախենումա պատվաստվի․ Փաշինյանը բորբոքվեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարուքյանը կոչ արեց թույլ տալ խաղաղ հավաքները, ցույցերը
WRed