
Նեթանյահուն նախապես չի զգուշացրել Դոհային հարվածելու մասին․ Թրամփ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախապես չի զգուշացրել Վաշինգտոնին Կատարի մայրաքաղաք Դոհային հարված հասցնելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է TASS-ը։
«Ոչ, նա դա չի արել», - պատասխանել է Թրամփը համապատասխան հարցին՝ այդպիսով հերքելով Նեթանյահուի հայտարարությունը։
Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի Կատարին։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է Թրամփին Կատարում պաղեստինյան Համասի շարժման առաջնորդներին հարվածելու ծրագրերի մասին։
Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 9-ին Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Դոհայում Համասի ղեկավարությանը: Իսրայելի պաշտպանության բանակը նաև վստահեցրել է, որ Կատարի մայրաքաղաքին հարվածելուց առաջ իսրայելական զինվորականները միջոցներ են ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։