Թորոսյանը` Արարատի նկարը նոր կնիքներում չլինելու մասին
ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։
Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։
Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում»,- գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Նշենք նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույնպես գրառում էր կատարել:
Որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը

տարբեր երկրների կնիքների օրինակներ

Նմանատիպ հոդվածներ
Քամալա Հարիսը Թրամփին կոչ է արել հեռուստաբանավեճն անցկացնել միացված խոսափողով՝ ամբողջ միջոցառման ընթացքում
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը շաբաթ օրը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին կոչ է արել...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Վերջին 30 տարու...
Բորիս Ավագյանի մարմինը կուղարկվի դատաբժշկական փորձաքննության․ ՌԴ իրավապահներ
«Ռոսիմուշչեստվո»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի մարմինը, որը չորեքշաբթի հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...