Քաղաքականություն

Լարվածություն կա, վերքերը թարմ են թե՛ մեր, թե՛ իրենց կողմից․ ԱԺ նախագահ

Լարվածություն կա, վերքերը թարմ են թե՛ մեր, թե՛ իրենց կողմից․ ԱԺ նախագահ

«Հայկական կողմն ինչպես Իրանի դեպքում գիտի՝ ինչ է անցնում, այնպես էլ այս դեպքում է լինելու»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղով» Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու հարցին. «Կան սկաներներ, մեքենան դրա միջով է անցնելու։ Հիմա աշխատանքը կայանում է դրա մեջ»։


Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, թե իրենք չեն ցանկանում հայ սահմանապահների դեմքը տեսնել, Սիմոնյան ասել է. «Խոսքը գնում է նրա մասին, որ լարվածություն կա, վերքերը թարմ են թե՛ մեր, թե՛ իրենց կողմից։ Եւ խոսքը գնում է դեմ առ դեմ իրար հետ շփվելու մասին»։ Ըստ նրա, 5-10 տարի հետո դրա կարիքը չի լինի։


Սիմոնյանը նաև նշել է, որ այնպես չէ, որ հայերի մեծամասնությունն ուզում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել․ «Ու դա վատ է, որովհետև հարևաններ ենք, ու ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու, որովհետև նույն հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում բիզնես, ընկերություն են անում, իրար երես են տեսնում, նույնը՝ Վրաստանում, այլ երկրներում»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից