ԼՂ-ում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս 2018-ից հետո․ Փաշինյան
Այս րոպեներին ուղիղ հեռարձակմամբ եթերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույզը իտալական La Repubblica թերթին։
Հարցին, թե որքանով է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, Փաշինյանն ասաց․
«Շատ դժվար է գնահատել․ սկզբից մենք արագ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել, բայց ինչքան շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների մեջ մնում են առավել դժվար հոդվածները և դրանցից բխող հետևանքներով»։
Լրագրողը հարցրեց․ «Կարծում եք, թե ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնե՞լն է այն գինը, որ պետք է վճարվի խաղաղության համար»։
Փաշինյանը նշեց՝ ԼՂ-ում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել ԼՂ իշխանությունները, համենայն դեպս 2018-ից հետո, այսօր էլ իրավիճակը վերահսկում են ԼՂ իշխանությունները, ու այնտեղ են նաև ռուս խաղաղապահները։
«Խոսքն ուրիշ բանի մասին է․ եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի»։
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարցը - «...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...