Լեհաստանը պայման է դնում Ուկրաինայի երկնքի պաշտպանության համար

Լեհաստանը մտադիր է իր դաշնակիցներից ստանալ անվտանգության երաշխիքներ, նախքան Ուկրաինայի օդային տարածքը պաշտպանելու նախաձեռնությանը միանալը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Ես մեր գործընկերներին հստակեցրել եմ, որ Ուկրաինայի երկնքի անվտանգությունը պաշտպանելով հանդերձ՝ Լեհաստանը դրա դիմաց պահանջում է իր սեփական անվտանգության ամրապնդում», - ասել է Տուսկը ճեպազրույցի ժամանակ:


Նա նշել է, որ Վարշավան չի կարող թույլ տալ իր պաշտպանունակության նույնիսկ չնչին թուլացում: Վարչապետը հավելել է, որ լեհ փորձագետները կմասնակցեն այս նախաձեռնության մանրամասների քննարկման գործընթացին:


Հիշեցնենք սեպտեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» մեջ մտնող երկրների հանդիպումը, որտեղ, այլ հարցերի շարքում, քննարկվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու թեման: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ կոալիցիայի անդամները հասել են 35-ի, որոնցից 26-ը պատրաստակամություն են հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինայի տարածք հրադադարի կամ խաղաղության հաստատումից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ