Զելենսկին հայտնել է Գերագույն ռադայի նախկին նախագահի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները։


Ձերբակալվածի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չկան:


«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին»,- իր սոցիալական ցանցերի էջում գրել է Զելենսկին:


«Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»,-գրել է Զելենսկին:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին:


Ըստ իրավապահների՝ կրակոցը հնչել է կեսօրին մոտ, Պարուբին մահացել է տեղում՝ ստացած վնասվածքներից։

Քաղաքականություն