Նոր օրենք՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և այլ երկրներից Ռուսաստան ժամանած օտարերկրացիների համար
Մոսկվայում և Մոսկվայի մարզում սեպտեմբերի 1-ից մեկնարկում է աշխատելու համար Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վայրի փորձնական հաշվառում «Ամինա» հավելվածի միջոցով. փորձնական ռեժիմը նախատեսված է փոխարինելու միգրացիոն հաշվառման գործող կարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է Մոսկվայի Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի կայքում, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք Մոսկվա և Մոսկվայի մարզ են ժամանում աշխատելու համար, անհրաժեշտ կլինի պարտադիր կարգով ներբեռնել «Ամինա» հատուկ բջջային հավելվածը։
Հավելվածը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «կպարզեցնի օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը, ինչը միգրացիոն օրենսդրության պահպանումն ավելի հարմար կդարձնի բարեխիղճ օտարերկրացիների համար»։ «Ամինա»-ն թույլ կտա գրանցվել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի հասցեում և հավելվածի միջոցով ներքին գործերի մարմիններին հեռավար կերպով տեղեկացնել բնակության վայրի ու դրա փոփոխության մասին։
Հավելենք՝ օտարերկրյա քաղաքացիներն իրենք պետք է ներբեռնեն հավելվածը. իրավազորման համար անհրաժեշտ է օտարերկրյա քաղաքացու գործող քարտ։ Դրա ձևակերպման համար անհրաժեշտ է դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն։ Բջջային հավելվածը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը կփոխանցի գեոլոկացիայի մասին տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր պատգամավորները Մեղրիում են
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 2 օր է «Հայաստան»...
Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ...
Մադուրոյին ձերբակալելուց հետո՝ ԱՄՆ-ն մեկ օրում 4 միլիոն դոլարի վենեսուելական նավթ է ստացել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայում ռազմական գործողությունը ապահովել է կայունությունը Լատինական Ամերի...
ՔՊ՝ 71 մանդատ, «Հայաստան»՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ»՝ 7 մանդատ․ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ-ի պատգամավորների վերջնական ցանկը
ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում հաստատեց ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու արձանագրությունը:Մին...