Ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում վերջին 4 տարիներին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը․ ապա նա գործուղվեց ԱՄՆ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Օրերս Մակունցը հետ կանչվեց ԱՄՆ-ից և Հայաստանում նոր պաշտոնի նշանակվեց՝ որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։


Այսպիսով՝ ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան։


Վարչապետի խորհրդականը ԱՄՆ դեսպան եղած ժամանակ ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր, որի համաձայն՝ նա ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։


Մակունցի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 36 հազար դոլար և 419 հազար 861 դրամ։


Լիլիթ Մակունցը դեսպան եղած ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել է 2 մլն 616 հազար դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։


Ոչինչ չասող հայտարարագիր և համեստ ունեցվածք՝ ըստ հայտարարագրի»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն