Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի մասին։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր նոր հանդիպման մասին լրագրողի հարցին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի պատրաստվում վատնել իր ժամանակը։
Թրամփը նշել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ և ներկայացրել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել ՌԴ նախագահը։
«Մենք ունենք Հայաստան և Ադրբեջան։ Դա շատ բարդ էր։ Փաստացի Պուտինը իմ հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ որ «դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան, իսկ դու կարողացար»։ Ինձ դա հաջողվեց»,- հավելել է նա:
Դոնալդ Թրամփը հիշեցրել է նաև իր միջնորդությամբ այլ հակամարտությունների դադարեցման մասին:





























