Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ՄԻՊ
Բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք ևս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին…
Բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք ևս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։
«Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ կոնկրետ լուրջ առողջական խնդիրներով պայմանավորված հարց կար, և հիմա էլ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, բուժումներ է ստանում, ընդ որում, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է, որ երկարատև բուժում լինի»,-ասաց Թաթոյանը։
ՄԻ պաշտպանն ասաց, որ իրենք բարձրաձայնել են հարց, որ քննարկվի հիվանդությունների և կալանքի համատեղության, նաև բժշկական ծառայությունների որակի և համապատասխան մատչելիության հարցը։
Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքի հետ կալանքը համատեղելի՞ է, պաշտպանն ասաց, որ հարցը քննարկվում է, և ինքը չի կարող գնահատական տալ։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...