Լավրովը` Արևմուտքի պահանջների մասին
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի մի շարք երկրների քաղաքականությունը ծառայում է ի օգուտ ամերիկյան օրակարգի և ի վնաս սեփական տնտեսության ու քաղաքացիների շահերին: Այս մասին Յոհաննեսբուրգում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ չի կարող դատել` երբ Արևմուտքը խելամտության կողմը կբռնի։
«Այն բացարձակապես գաղափարականացված երկրների խումբ է, որը, ինչպես նախագահ Պուտինը մի անգամ նշեց, իրեն երկնաբնակ է ձևացնում, փորձելով փոխարինել Աստծուն։ Մենք երբեմն բախվում ենք նման մարդկանց, որոշակի զրույցներ են տեղի ունենում կուլիսներում, ողջախոհության որևէ նշույլ այնտեղ չկա։ «Դուք պարտակա՛ն եք։ Դուք պարտավո՛ր եք»։ Ո՞ւմ ենք պարտական։ Ո՞ւմ ենք պարտավոր», – ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լավրովը պատմել էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների հեռանկարների մասին։ Լավրովի խոսքով` բանակցությունների վերաբերյալ Արևմուտքի կոչերը Մոսկվան դիտարկում է որպես «մարտավարական հնարք», որպեսզի կրկին Կիևին զինեն զենքով և զինամթերքով։ Նախարարն ընդգծել է, որ դա «ոչ թե խաղաղ կարգավորման, այլ պատերազմի ճանապարհ է»։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...