Իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշանյանը չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին․ պատգամավոր
Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը համոզված է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Առուշ Առուշանյանի նկատմամբ. «Քարոզարշավի ժամանակ նոր երանգներ է ստանում քաղաքական հետապնդման գործընթացը, և, ըստ էության, իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ հակաքարոզչություն պրն Առուշանյանի նկատմամբ՝ արատավորելով վերջինս բարի համբավը: Հասել ենք նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել պրն Առուշանյանի մարտական գործողություններում մասնակցելու փաստը: Այսինքն՝ պրն Խաչատրյանը և իր մնացած գործընկերները, որոնք պատերազմի ժամանակ Ազգային ժողովից գումար էին վերցնում, որպեսզի հասնեին Սյունիք և Արցախ, հարցականի տակ են դնում պրն Առուշանյանի մարտական գործողություններում մասնակցելը»,- նշեց Աննա Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Չարենցավանը հանձնելու մասով, բնականաբար, մեկնաբանություն չունեմ․ Թունյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ խմբակցության ոչ ՔՊ-ական անդամ Բաբկեն Թունյանին, որը հաճախ է առիթ ունենում տնտեսական հարցերի հ...
ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է
Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գ...
Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք. Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ՀՀ վարչապետին ամբիոն...
«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. ինչ են հայտնում փաստաբանները
Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝...