Քաղաքականություն

Սահմանին զինվոր չի զnhվում. ընդդիմությունը դժբախտ է, ձեռքերը փրփուրներից են գցել. Փաշինյան

Ofelya
Սահմանին զինվոր չի զnhվում. ընդդիմությունը դժբախտ է, ձեռքերը փրփուրներից են գցել. Փաշինյան

Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։ Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,- նշել է Փաշինյանը:


Նրա խոսքով՝ իր պարտքն է համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը:


«Դրա ձևը հնարավորինս շատ հաղորդակցության մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ: Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այդ խաղաղության հեղինակը ՀՀ քաղաքացիներն են, որոնք 2018 թվականի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են: Բայց մեր ժողովուրդն առավել քան դիմակայուն է: Ես ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար, իրենք վաստակել են խաղաղությունը:


Նրանք դժբախտ են, քանի որ տնտեսությունը չի փլուզվում: Ամեն օր արտահանումը, տնտեսությունը, ֆինանսական աշխատավարձերն աճում են: Խաղաղությունը հաստատված է, մենք էլ մտել ենք նախկինում Հայաստանում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների վերջնական ոչնչացման, քաղաքական ոչնչացման փուլ, իսկ նրանք ձեռքերը փրփուրներից են գցել: Ես այս ասուլիսներում նաև փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որ նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250