Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ. Աշոտյան
Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավայությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է. եթե նախկինում նա ստում էր թե անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը ( օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։ Սակայն նրա անկեղծությունն լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի ( «Պետությունը ես եմ») , այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետեւ նա վերաբերում է մեր ժողովրդին եւ պետությանը հենց այդ սկզբունքով։
Միևնույն ժամանակ ֆրանսիական այդ թագավորների օրինակն էությամբ ընդհանրապես իր հագով չէ, քանզի եթե նրանք լուսավորյալ, ապա Նիկոլը՝ խավարամիտ աբսոլյուտիզմի ջահակիր է։ Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։
Իսկ մյուս կողմից այս «հույսը» խիստ տարօրինակ է, քանզի իրական կյանքում նույն ժողովուրդը նրա մասին այնպիսի՜ ֆանտազիաներով է արտահայտվում, որ նույնիսկ ամենափչացած կայքի կատեգորիաներում նման վիդեոներ չկան։
Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Համագործակցել Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի հե՞տ, ոչ, ոչ մի պարագայում․ «5165 շարժում»
«5165 շարժումը», անդրադառնալով շարժամն՝ նախընտրական փուլում հնարավոր դաշնակիցների մասին հարցադրումներին, հայտարարություն...
«Այս հարցն առաջին տեղում է միջազգային օրակարգում». ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը` Լաչինի միջանցքի մասին
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի աշխատանքի խափանումների կապակցությամբ և...
Փլատակների տակ մնացած հազարավոր զոհեր կարող են երբեք չնույնականացվել․ ԿԽՄԿ-ի ահազանգը
Գազայի հատվածում փլատակներում մնացած զոհերին երբեք չնույնականացնելու հավանականությունը մեծանում է ամեն օր։ Այս մասին հայ...
Մեկնարկել է Միրզոյանի և Չավուշօղլուի առանձնազրույցը
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլո...