ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ չի կարող հաղթել. ՀԷՑ-ը կծառայի Հայաստանին. Փաշինյան
ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը, վարչապետը նշել է.
«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- հավելել է Փաշինյանը:
Հիշեցենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը:
Միաժամանակ, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։
Նմանատիպ հոդվածներ
Փալոնը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու կոչ է արել ԱՄՆ-ին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Միացյալ Նահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք․ Նիկոլ Փաշինյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց, որ առաջարկում են «Գ...
Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների դրական դինամիկան
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ստամբուլում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտա...
Կոռուպցիոներներ մտածել են` ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել. վարչապետ
Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Այս մա...