Հայաստանը ամենախոցելին է եղել Բայդենի պաշտոնավարման շրջանում

Եթե պարոն Օ Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում. ուզում եմ հիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք երբեք բավարարված չենք եղել արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգը աջակցելու համար»,- ասաց Փաշինյանը։


Վարչապետը անդարադարձել է Օ Բրայենի հետևյալ հոդվածին․ 


«Անհարմար է նման թերահավատ հարց տալ դրական իրադարձությունից անմիջապես հետո։ Արարողությունը բացահայտել է երկու ճշմարտություն. ԱՄՆ-ը կարևոր խաղացող է Ռուսաստանին վաղուց պատկանող Հարավային Կովկասում և խաղաղությունը հասանելի է, նույնիսկ եթե երկու երկրների քաղաքական գործիչները (հատկապես Ադրբեջանի) իրենց հասարակությանը պատրաստեն պատերազմի։ Սա նաև վկայում է կրիտիկական կարևորություն ունեցող տարածաշրջանի գործերին Թրամփի անձնական մասնակցության մասին, որը ապագայում կարող է հսկայական տնտեսական օգուտներ բերել։ Ավելին, Թրամփի մասնակցությունը, հնարավոր է, առանցքային գործոն է դարձել այս համաձայնագրի կնքման գործում։


Բայդենի վարչակազմում մենք չառաջարկեցինք նախագահին անձամբ մասնակցել այս գործընթացին, քանի որ կային մտահոգություններ կապված 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից փախած տասնյակ հազարավոր հայերի հետ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումների՝ ներառյալ USAID-ի արտաքսման սպառնալիքները։ Այժմ Թրամփի վարչակազմը ինքն է դադարեցրել USAID-ի ֆինանսավորումը, իսկ Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությունն ազդակ է, որ Վաշինգտոնն այլևս մտահոգված չէ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թվականներին իրականացված ռազմական գործողություններով։ Բայդենի մոտեցումը գործնականում հավասարազոր էր խաղաղության, որը առանցքային կողմերը կիրականացնեն համաձայնության հասնելուց անմիջապես հետո»,- հոդվածում նշել է Օ Բայդենը։ 


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն