«Երեկ Նիկոլը հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից»․ Արմեն Գևորգյան
Երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից: Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
«Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա լրահոսում երկու իրադարձություն, ըստ էության, մնացին աննկատ:
Նախ, երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից: Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից: Մնում է, որ Նիկոլը Հայաստանում կատարի բոլոր ձեւականությունները: Ի դեպ՝ խոսակցությունը ապրիլի 24-ին և ոչ մի հիշատակում ցեղասպանության թեմայի մասին:
Երկրորդ, դատավոր Մելիքսեթյանը թույլատրեց սյունեցի ակտիվիստի կալանավորումը, և դա արեց հենց ապրիլի 24-ին: Խայտառակություն:
Եվս մեկ դիտարկում. Երեկ, ըստ էության, սկսվեց ոչ ֆորմալ մրցակցություն այն մասին՝ ում դերն է եղել որոշիչ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման գործում: Ես կցանկանայի, որ բոլոր ներկա շաաատ բարձրաստիճան պետական այրեր նույն եռանդով ու ոգեւորությամբ քննարկեին, թե ով է իրենցից մեղավոր 5000 տղաների մահվան, Արցախի պետականության և մեր բանակի փլուզման մեջ: Իսկ Նախագսհ Բայդենը ցեղասպանությունը ճանաչեց միայն Ամերիկայում մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, և թող ոչ ոք իրեն չվերագրի այն, ինչ չի արել:
Շնորհակալ ենք ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար: Այնուամենայնիվ պետք է զգոն լինել: Ամերիկայի նման մեծ տերությունները պատահական ոչինչ չեն անում: Մի քանի օրից էյֆորիան կանցնի, և մենք կարող է առերեսվենք շատ դժվար աշխարհաքաղաքական մարտահրավերների, օրինակ ՝ ճանաչումը միջանցքի դիմաց դիլեմային»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. նա դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին. ArmLur. am
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ,...
Երբ հրաժարական կտա Փաշինյանը. նա ժամկետներ նշեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ի...
Ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը...
Ալիևը «պատմական սխալ» է անվանել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպ...