Զելենսկին անմեղ չէ․ Թրամփը՝ Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նոր հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ APA-ն հաղորդում է, որ նա հատուկ խոսել է ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի դեմ պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառման հնարավորության մասին։
«Զելենսկին անմեղ չէ։ Տանգոյի համար երկու հոգի է պետք», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ներկայումս լավ հարաբերություններ ունի Ուկրաինայի նախագահի հետ։
«Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում, հիմնականում՝ երիտասարդներ։ Եթե ես կարողանամ դա կանխել՝ պատժամիջոցներ սահմանելով կամ մաքսատուրքեր կիրառելով, դա կլինի յոթ պատերազմների վերջը», - ասաց Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ կփորձի կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն Իրան կմեկնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալո...
Ռուբիոն՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որ...
Իմ այցը պետք է լիներ տարածաշրջանային, բայց հունվարին Ադրբեջանը հետաձգեց. Կոլոմինա
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կ...
Միրզոյանն ընդունել է Արցախից ժամանած պատվիրակությանը. ինչ են քննարկել
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորա...