Ալիևը՝ Ռուսաստանում ադրբեջանցիների դեմ իրականացրած հարձակումների մասին
Ռուսաստանում սկսվեցին չհրահրված հարձակումներ ադրբեջանցիների դեմ։ Երկու մարդ սպանվեց և խոշտանգվեց։ Այնուհետև, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանք մահացան սրտի կաթվածից։ Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նույնիսկ եթե նրանք ենթադրաբար հանցագործություն են կատարել 20 տարի առաջ, նրանք մարդիկ են և չպետք է նրանց հետ այսպես վարվեն։ Ի՞նչ վերաբերմունք է սա։ Նրանց թվում էին Ադրբեջանի քաղաքացիներ և ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ։ Սա աննախադեպ գործողություն էր մեր ժողովրդի դեմ։
Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք միայն կառուցողական և օրինական ճանապարհով, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի նշաններ և դրսևորումներ», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանը Գերմանիայում է
Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար ամբաստանվող Սեյրան Օհանյանը երեկ մեկն...
Քոչարյանը՝ փողոցային պայքար սկսելու և դրա նպատակների մասին
Փողոցային պայքար` չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի ու հայտարարի, որ մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
Ափսոս՝ պետական գաղտնիք է, թե չէ ձեզ էլ ցույց կտայի. Նիկոլ Փաշինյան
«Այցելեցի «Բաղրամյան» զորավարժարան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գրառ...