Քաղաքականություն
Թուրքիայում աշխատող 70-100 հազար ՀՀ քաղաքացի, հնարավոր է, արտաքսվի. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով…
«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տեւում են մի քանի տարի։
Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պետական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սիրիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են։
Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումների առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննարկում չի ծավալվել եւ այլն։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն եւս մեկ լուրջ խնդրի առջեւ կկանգնի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այնտեղ եւ գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...