Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում. Սենոր Հասրաթյան
«Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, ապա հավելել.
«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է... Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում...
Հ. Գ.- Այդպես ես մեկ էլ մտածում էի 33 տարի առաջ՝ այն օրը, երբ համայնավարական իշխանապետության հանցավոր թողտվությամբ և միջազգային հանրության անդրշրիմյան լռություն հիշեցնող չեզոքության պայմաններում Սումգայիթում մարդկանց սպանում էին միայն ու միայն այն բանի համար, որ նրանք ՀԱՅ են... Երեկվա և այսօրվա կատարվածի միջև, գրեթե, տարբերություն չկա, իսկ, եթե անգամ կա, ապա տարբերությունը կայանում է նրանում, որ մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի...»:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...