Միրզոյանը՝ Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրի և հետագա հնարավորությունների մասին
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կապանում դեսպանաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին, ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
«Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցին ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնեց, թե Աղազարյանի հեռախոսի մեջ ինչ է եղել
Պետք է հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարայանի հեռախոսը չի հայտնվել իմ սեղանին և չէր էլ կարող հայտնվել: Այս մասին ԱԺ-ի...
Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Քոչարյան
Արցախը վերականգնելը դժվար է լինելու, քանի որ այն անվտանգության համակարգը, որը ձևավորվել էր ԼՂԻՄ-ի շրջակայքում, այսօր չու...
ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկում են խաղաղության համաձայնագիրը
ԱՄՆ-ն և Ուկրաինան մտադիր են խաղաղության համաձայնագիրը «վերջնական տեսքի բերել» այն հանդիպման ժամանակ, որն այժմ ընթանում Է...
«Եվրաեռյակ»-ի երկրները այժմ պետք է ընտրեն կամ Իրանի հետ առճակատման, կամ նրա հետ համագործակցության ուղին. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «Եվրաեռյակ»-ի երկրները այժմ պետք է ընտրեն կամ Իրանի հետ առճակատման, կամ...