Կիևը Հունգարիային կոչ է արել ցուցումներ չտալ Զելենսկուն և անկախանալ Ռուսաստանից․ Սիբիհան
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին ցուցումներ չտալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Պետք չէ Ուկրաինայի նախագահին ասել, թե ինչ և երբ ասել կամ անել: Նա Ուկրաինայի նախագահն է, այլ ոչ թե Հունգարիայի»,- գրել է Սիբիհան X սոցիալական ցանցում:
Վեճի պատճառը Սիյարտոյի արձագանքն է Զելենսկու հայտարարությանը։ Զելենսկին ակնարկել է, որ «Դրուժբա» նավթատարի վրա հարվածները ուղղակիորեն կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հունգարիայի արտգործնախարարը ուկրաինացի առաջնորդի այս խոսքերն ընկալել է որպես սպառնալիք և հայտարարել է․ «Զելենսկուն փոխանցեք, որ դադարի Հունգարիային սպառնալ»։
Մեկնաբանելով Սիյարտոյի էներգետիկ անվտանգության մասին խոսքը՝ Անդրեյ Սիբիհան կոչ է արել Հունգարիային դիվերսիֆիկացնել իր նավթի մատակարարումները և «անկախանալ Ռուսաստանից, ինչպես Եվրոպական շատ երկրներ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը վրդովվել է. «Հա հերիք ա, հասուն տղա ա, պետք ա աշխատի, իմ տղան էլ ա բանակում»
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հեռանալ, նրան...
Մեծ Բրիտանիան վերազինվում է․ հիբրիդային մարտական նավեր՝ օդային և ստորջրյա դրոններով
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմը ձեռք կբերի առնվազն վեց հիբրիդային մարտական նավ, որոնք ընդունակ են անօդաչու թռչող ս...
Արցախի հատվածում «խաղաղության մթնոլորտի նախապատրաստում» տերմինն ինձ անհանգստացրեց. Ն. Զոհրաբյան
Անկեղծ ասած` չեմ հասկանում, ո՞ւմ է սա ուղղված, ինչո՞ւ պետք է ՀՀ կառավարության ծրագրում նման ձևակերպում լինի։ Այս մասին ա...
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով «մայդան» չի լինի. վարչապետ
Վրաստանում կընդունվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած արմատական ընդդիմության քննադատությու...