Իսրայելը կաջակցի Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում
Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Լիբանանի կառավարության վերջերս ընդունած որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ, նշանակալի զարգացում է։ Այս կարևոր զարգացման լույսի ներքո Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ և կայուն ապագայի հասնելու համար: Եթե Լիբանանի զինված ուժերը ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար, Իսրայելը կձեռնարկի պատասխան միջոցներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատում Լիբանանում», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «բարձր է գնահատում Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկված նշանակալի քայլը։ Այս որոշումը (Հեզբոլլահի զինաթափման վերաբերյալ) հնարավորություն է ընձեռում Լիբանանին վերականգնել իր ինքնիշխանությունը, վերականգնել պետական ինստիտուտները, բանակը և կառավարման համակարգը»։
«Հիմա ժամանակն է, որ Իսրայելն ու Լիբանանը առաջ շարժվեն համագործակցության ոգով՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկու երկրներում կայունության ու բարգավաճման խթանման ընդհանուր նպատակի վրա», - եզրափակել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին "Առուշ Առուշանյան" դ...
«Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի». Վարդան Օսկանյան
Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խ...
ArCa-ն կրկին խափանվել է․ վարկերի մարման անհնարինության դեպքում ԿԲ-ն հորդորում է բանկերին դիմել․ Հետք
Վերջին շաբաթում արդեն երկրորդ անգամ է՝ ArCa («ԱրՔա») վճարային համակարգը խափանվում է։ Դրա հետևանքով Հայաստանում անկանխիկ...
Մենք երբեք չենք հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն
Մենք երբեք չենք հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:Նա հայտ...