Հայաստանը հասկացել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ից դուրս մնալը տնտեսապես անշահավետ է․ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն կապահովի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։
««Զանգեզուրի միջանցք»-ը երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում: Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցք»- ից դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրաբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթ՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Խոսքը «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր նախագծի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից․ Միշուստինի ուշագրավ հայտարարությունը
Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերութ...
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, բայց Հայաստանի դերն ընդամենը խորհրդարանական դիվանագիտութ...
Օրբանը կհրաժարվի Ուկրաինային տրամադրվող վարկի վերաբերյալ իր վետոյից․ Մադյար
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի պնդմամբ՝ գործող վարչապետ...
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին․ Վանեցյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյս...