Հաքան Ֆիդանը և Էնթոնի Բլինքենը հոռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Ըստ թուրք պաշտոնյայի` զրույցի ընթացքում, որը կայացել է հակառակ կողմի խնդրանքով, քննարկվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցային գործընթացը և տարածաշրջանում աճող լարվածությունը։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեի նահատակությունը և պաղեստինցիների շարունակվող ջարդերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելը հավատարիմ չէ խաղաղությանը»,- նշել է Քեչելին։
Ըստ թուրքական կողմի` ՀԱՄԱՍ-ը նախկինում էլ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել հրադադարի հարցում։
Հաքան Ֆիդանը հայտնել է, թե պետք է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ մշտական հրադադարի հասնելու համար։
«Տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս... Իսրայելը պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, որոնք կհանգեցնեն հակամարտության հետագա տարածմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մտադիր է գործընկերներից թույլտվություն ստանալ Ռուսաստանին հեռահար զենքերով հարվածելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատրաստել գործողությունների ցուցակ, որոնք կօգնեն Կիևին իր գործընկերն...
Ռուսաստանն ու Բելառուսը պետք է միասին դիմակայեն Արևմուտքին
Ռուսաստանը և Բելառուսը միասին պետք է դիմակայեն կոլեկտիվ Արևմուտքին, որը ներկայացված է ավելի քան 50 պետություններով, որոն...
Մենք կավարտենք պատերազմն այնպես, ինչպես պետք է Ուկրաինային. Զելենսկի
Մենք կավարտենք այս պատերազմը այնպես, ինչպես անհրաժեշտ է Ուկրաինային և կվերադարձնենք մեր երկրի անվտանգությունը։ Այս մասին...
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի կողմից Իսրայելի վրա հանարավոր հարձակումներին
Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա օրերին Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումների զանգվածային շարքի։ Այս մասին լրա...