Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջին նախագիծը կարող է ներկայացվել հաջորդ շաբաթվա սկզբին․ Կիսլիցյան

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջին նախագիծը կարող է ներկայացվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի առաջին փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան։


Նշվում է, որ փաստաթուղթը պետք է ճանապարհ բացի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հնարավոր բանակցությունների համար։ Միևնույն ժամանակ, Կիևի պաշտպանության մակարդակը մեծ մասամբ անորոշ է մնում, և մանրամասների մշակումը կպահանջի երկարատև և բարդ խորհրդակցություններ, հաղորդում է Gazeta.ru-ն։


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է Կիևի համար անվտանգության երաշխիքներ ստանալ՝ հետևելով ԱՄՆ-ի կողմից Իսրայելի համար երաշխիքների օրինակին։

Քաղաքականություն