Ֆրանսիայի շահերից չի բխում քննարկումներ անցկացնել ՌԴ ներկայացուցիչների հետ․ երկրի ԱԳ նախարար
Ֆրանսիայի համար այժմ նպատակահարմար չէ բանակցություններ վարել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, քանի որ կոմյունիկեները, որոնք հրապարակում է ռուսական կողմը, ոչ հավաստի տեղեկատվություն են պարունակում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն France 24 հեռուստաալիքի եթերում։
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան և Ռուսաստանը «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության երկար պատմություն ունեն»: Միաժամանակ նա հայտարարել է, որ «այսօր Ֆրանսիայի շահերից չի բխում քննարկումներ անցկացնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, քանի որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ նրանց կոմյունիկեն կեղծ է»: Սեժուրնեի խոսքով՝ նախքան քննարկումները, «անհրաժեշտ է վերականգնել վստահությունը»:
Ապրիլի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Նախարարները քննարկել են Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Շոյգուն իր գործընկերոջը հայտնել է, որ Մոսկվան հույս ունի, որ ահաբեկչության հետևում «ֆրանսիական հատուկ ծառայությունները կանգնած չեն»: Մեկնաբանելով Ելիսեյան պալատի հայտարարությունները Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու հնարավորության մասին՝ Շոյգուն նշել է, որ «գործնական իրականացման դեպքում դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...