Թուրքիան միլիարդներ կստանա «Թրամփի ուղուց»․ Ուրալօղլուն

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին, որը կապում է Թուրքիան Նախիջևանի սահմանի հետ, և ընդհանրապես՝ «Թրամփի երթուղին» 30 տարվա ընթացքում Թուրքիային կբերի 3,6 միլիարդ դոլար շահույթ, լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարևոր օղակ, որը հատկապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է նախարարը։


Նրա խոսքով՝ այդ միջանցքւ զգալիորեն կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների առաքման ժամանակը, ինչը երկաթուղային տրանսպորտը կդարձնի ավելի պահանջված, քան ծովային տրանսպորտը։ «Արևելյան Անատոլիայում 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման ծախսերը բազմապատիկ կարդարացվեն», - հավելել է Ուրալօղլուն։


Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին անվանլ է «ռազմավարական ներդրում»։ «Թրամփի ուղին» թյուրքական պետություններ և Հարավարևելյան և Արևելյան Ասիայի երկրներ տանող ամենակարճ ճանապարհն է։ Այս երթուղով տարեկան կտեղափոխվի մոտ 15 միլիոն տոննա բեռ», - նշել է  նախարարը։



Քաղաքականություն