Քաղաքականություն Կարևոր

Անհետ կորածների հարազատներն հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

Marine 1 րոպե 270 դիտում
Անհետ կորածների հարազատներն հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

Անհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, պատմել է, որ հանդիպումը տեւել է 1.5 ժամ, ինքը սակայն հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։ Այս մասին գրել է Newsam-ը։


«Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած եւ անհայտ մեր երեխաները, Փաշինյանն ասել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը եւ երբ են վերադառնալու, ասում է՝ չգիտենք ու վերջ»,– ասել նա։


Լիպարիտ Թովմասյանի խոսքով, այսօրվա հանդիպումից հետո ինքն այլեւս ոչ մի ակնկալիք չունի այս իշխանություններից. «Ոչ մի բան կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չի ասում, չի ասում՝ սպասեք մի ամիս, մի տարի, դուք կունենաք ձեր երեխաների տվյալը կամ այլ մի բան, ասում է՝ սպասեք հանձնաժողովին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250