«Քայլ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ». Թուրքիան շինարարություն է սկսել
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Այս մասին հայտնում են տեղ լրատվամիջոցները:
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կդառնա Զանգեզուրի միջանցքի բանալին», - ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Թուրքիան նախագծի իրականացման համար ներգրավել է 2.4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում։ Երկաթուղու թողունակությունը կկազմի տարեկան 5.5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նաև հայտնել է, որ Կարս–Իգդիր–Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցմամբ իրենք ամենանշանակալի քայլերից մեկն են անում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման ուղղությամբ, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար։
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը: Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր շահագրգռված են Միջին միջանցքով, սկսվում է միջազգային առևտրի ոսկե դարաշրջանը»,-ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
Դուք փախաք իշխանությունից. Փաշինյանը` Լևոն Տեր–Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանու...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրն անթույլատրելի ապացույց է. Երեմ Սարգսյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, և դրա արդյու...
Փաստաբանը` Սամվել Կարապետյանի գործի մասին
2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգ...