Թրամփը՝ Երրորդ համաշխարհային պատերազմին նպաստող հանգամանքների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոլորակն այլևս չի շարժվում դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատթարացել է։
«Կարծում եմ՝ այն տանում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի կրկնվի։ Սա լավ նորություն է։ Դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք:
Կտեսնենք, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը։ Սա ամենավատ բանն է, որ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների առումով։ Սրանք ամենաբարձր թվերն են, որոնք մենք տեսել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - հավելել է Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...