2.4%-ով ավելացել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը․ Պապոյան
2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հատկանշական է, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։
Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրիություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը վերսկսել է նավթի արտահանումը Ռուսաստանից․ երկրին զեղչ է տրամադրվել
Ռուսաստանը Հնդկաստանին զեղչ է տվել նավթի համար, Նյու Դելիում այլընտրանքային մատակարարների բացակայության պատճառով, ա...
Ադրբեջանը գազ կմատակարարի Ուկրաինա մինչև տարեվերջ
Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել...
ԱՄՆ-ն ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը
ԱՄՆ-ն երկու երրորդով ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը։ԱՄՆ-ն տարվա առաջին կեսին տարեկան կտրվածքով գր...
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է։Կասպից ծովի Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) հանքավայրերի...