Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է։
Կասպից ծովի Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) հանքավայրերի առաջատար բլոկի օպերատոր BP ընկերությունը տարվա առաջին կիսամյակի արդյունքների վերաբերյալ իր զեկույցում հայտնել է պայմանագրային տարածքում արտադրության նվազման մասին։
Տեղեկատվության համաձայն՝ ACG բլոկից օրական միջինում արդյունահանվել է 327 հազար բարել նավթ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի 336 հազար բարելի համեմատ։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին բլոկից արդյունահանվել է 59 միլիոն բարել նավթ, ինչը 2 միլիոն բարելով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Նվազում է գրանցվել բլոկի գրեթե բոլոր մասերում, բացառությամբ ACE-ի, քանի որ ազերիական հանքավայրի այս կենտրոնական-արևելյան հատվածը շահագործման է հանձնվել 2024 թվականի սկզբին, և այնտեղ արտադրությունն ավելացվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը
ԱՄՆ-ն երկու երրորդով ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը։ԱՄՆ-ն տարվա առաջին կեսին տարեկան կտրվածքով գր...
Ադրբեջանը գազ կմատակարարի Ուկրաինա մինչև տարեվերջ
Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել...
Նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.9%
2025թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8.6...
Հնդկաստանը վերսկսել է նավթի արտահանումը Ռուսաստանից․ երկրին զեղչ է տրամադրվել
Ռուսաստանը Հնդկաստանին զեղչ է տվել նավթի համար, Նյու Դելիում այլընտրանքային մատակարարների բացակայության պատճառով, ա...