ԱՄՆ-ն ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը
ԱՄՆ-ն երկու երրորդով ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը։
ԱՄՆ-ն տարվա առաջին կեսին տարեկան կտրվածքով գրեթե երկու երրորդով ավելացրել է Ռուսաստանից հարստացված ուրանի գնումները, և Ռուսաստանը կրկին դարձել է ԱՄՆ-ի հիմնական մատակարարը,հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից հարստացված ուրանի ընդհանուր ներմուծումը կազմել է 755.6 միլիոն դոլար։ Սա 62.2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն անցյալ տարի Ռուսաստանից ներմուծել է 623.7 միլիոն դոլարի արժողությամբ ուրան։
Այս տարվա հունիսին ԱՄՆ-ում ուրանի ներմուծումը կազմել է 159.5 միլիոն դոլար, ինչը գրեթե մեկ հինգերորդով պակաս է մեկ տարի առաջվա համեմատ։
Նմանատիպ հոդվածներ
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի արդյունահանումը նվազում է։Կասպից ծովի Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) հանքավայրերի...
Ադրբեջանը գազ կմատակարարի Ուկրաինա մինչև տարեվերջ
Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել...
Հնդկաստանը վերսկսել է նավթի արտահանումը Ռուսաստանից․ երկրին զեղչ է տրամադրվել
Ռուսաստանը Հնդկաստանին զեղչ է տվել նավթի համար, Նյու Դելիում այլընտրանքային մատակարարների բացակայության պատճառով, ա...
2.4%-ով ավելացել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը․ Պապոյան
2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կա...